Բրյուսովի գիտխորհրդի արտահերթ նիստը չի կայացել
Այսօր առավոտյան Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում պետք է կայանար գիտխորհրդի արտահերթ նիստ: Այն տեղի չի ունեցել: Պատճառների մասին Բրյուսովի ուսանողները` «Free students forum» անունով հաղորդագրություն են տարածել, ըստ որի.
«ԵՊԼՀ գիտական խորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ ՀՀ ԿԳՆ 17.04.2012թ. N 58-Ա1 «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան » ՊՈԱԿ-Ի գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և պայմանագիրը լուծելու մասին հրամանի և դրա առնչությամբ ստեղծված իրավիճակի քննարկում:
Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետի՝ գիտական խորհրդի համաձայնությամբ այսօր ժամը 10:00-ին պետք է կայանար գիտական խորհրդի այդ արտահերթ նիստը:
Սակայն, ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, գերազանցելով իր լիազորությունները և խուսափելով քննարկումներից, հրահանգել է այն հետաձգել: Ահա թե ինչից է սկսում նա իր գործունեությունը»:
Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն պաշտոնից հեռացվել է ԿԳՆ հրամանով: Ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնում վերադարձնել Զոլյանին:
ԿԳՆ որոշմամաբ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին