Իրանցի հոգևորական. Եթե Բաքվում «գեյ-շքերթ» անցկացվի, ապա իրանա-ադրբեջանական հարաբերությունները կվերանայվեն
Եթե Բաքվում «գեյ-շքերթ» անցկացվի, ապա իրանա-ադրբեջանական հարաբերությունները կվերանայվեն:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Թավրիզի իմամ-ջոմե Մոհսեն Մոջթահեդ Շաբեթարին:
«Մենք Ադրբեջանի իշխանություններին զգուշացնում ենք, որպեսզի հեռու մնանատիպ հակաիսլամական գործողություններից, հակառակ դեպքում, մեր երկրի իշխանություններից կպահանջենք, որպեսզի վերանայեն Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները»,-հայտարարել է իրանցի հոգևորականը:
Հիշեցնենք, որ օրերս, Թավրիզում ակտիվ գործունեություն ծավալող իրանցի հոգևորական Ռուհոլլահ Բեջանին Ալիևին գրած սպառնալից նամակում, նախ` քննադատել էր Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականություն, իսկ այնուհետև հավելել. «Եթե Բաքվում անցկացնես Եվրատեսիլ մրցույթն ու համասեռամոլների շքերթը, երդվում եմ, առանց հաշվի առնելու կառավարությանս դիրքոշումը, իսլամի սկզբունքների համաձայն` հյուպատոսարանդ կփակեմ, և այդ դեպքում, ոչ մի նախագահի, նույնիսկ Ահմադինեժադի հորդորները չեմ լսի, սա իմ վերջին նախազգուշացումն է, և այդ քայլը կատարելու համար պատրաստ եմ նույնիսկ արյունս թափել, Աստված վկա»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանցի հոգևորականը երդվել է Բավքում «գեյ-շքերթ» անցկացնելու դեպքում փակել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը