Հրապարակի հարևանությամբ քաղաքացին սեփական ձեռքերով մեխել է ոտքերը. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ տեսանյութում կան դաժան տեսարաններ
Մինչ Երևանի Կենտրոնի մի հատվածում քաղաքական ուժերը միմյանց հերթ չտալով քարոզարշավի են դուրս եկել, մեկը մյուսից հնչեղ ելույթներ է ունենում ու խոստումներ շռայլում, սովորական քաղաքացին անտեսված է, միայնակ իր խնդրի ու ցավի հետ:
Հանրապետության հրապարակի հարևանությամբ` HSBC բանկի դիմացի մայթին այսօր 51-ամյա Գրիգոր Շաքոյանը փայտերին մեխել էր ոտքերը: Քաղաքացին այս վիճակում է եղել կեսօրից. ոչ ոք ուշադրություն չի դարձրել, ոչ ոստիկան է մոտեցել, ոչ շտապօգնություն է ահազանգ եղել, ոչ էլ քաղաքացիներն են օգնություն առաջարկել: «Ոնց որ ցուցահանդես լինի, նայում էին ու ծիծաղելով անցնում: Մարդ մեռնում է, հեչ ոչ մեկի վեջին չի»,- պատմում է սեփական ձեռքով ոտքերը մեխած մարդը:
Միակ մարդը, ով մոտեցել էր Շաքոյանին, Արտյոմ Գրիգորյանն էր, նա էլ տեղեկացրեց դեպքի մասին մեր խմբագրությանը: Panorama.am-ի թղթակիցը մինչ դեպքի վայր մեկնելը ահազանգեց շտապօգնություն և 911 ծառայություն: Մեզ հետ դեպքի վայր հասան նաև բժիշկները: Դեպքի վայրում Ոստիկանության պարեկային ծառայության մի քանի աշխատակիցներ կային:
Գ. Շաքոյանը պահանջում է, որ իրեն անձնագիր տրամադրեն: Նրա պատմելով, ինքը երկու ամիս առաջ է ազատվել բանտից, 7 տարի ազատազրկված է եղել, ասում է խաբեբայության մեղադրանքով:
«Ձորերում եմ քնում, տուն չունեմ, տեղ չունեմ, Կոշի գաղութից ազատվել եմ, պասպորտս տվել են, բայց չի գործում էս պասպորտը: Ինձ ասում են, դու բոմժ ես, իրավունք չունես էս քաղաքի մեջ»,-ասաց նա: Նրա խոսքով, ինքը դիմել է ոստիկանություն, խնդրել անձանգիր տրամադրեն, ձեռքին ունեցած փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է 2010 թ. մարտին:
«Ասում են, պիտի գրանցում ունենաս: Ես գրանցում չունեմ, տուն չունեմ»,-ասաց հուսահատ քայլին դիմած մարդը, ապա պատմեց, որ մինչ ազատազրկումը ապրել է մոր ու եղբոր հետ: Հետո մայրը մահացել է, եղբայրը տունը վաճառել է, փողերը ծախսել, հետո եղբայրն էլ է մահացել: Ինքը մնացել է անտուն: Ասում է` ուրիշ հարազատներ չունի:
«Ես ուզում եմ ընդամենը ինձ անձանգիր տան, նորմալ գրաժդանսկի զգամ, թողեմ գնամ էս երկրից»,-ասում է նա:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները չափեցին ճնշումը, նորմալ էր, պարզեցին, որ քաղաքացին որևէ անգամ հոգեբուժարանում չի եղել: Նրան տեղափոխեցին թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա