Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է կայանալու
Մայիսի 20-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կայանալու՝ Դավիթ-Գարեջի վանական համալիրը վերադարձնելու պահանջով:
Ինչպես հաղորդում է «apsny.ge» կայքը, բողոքի ակցիա նախաձեռնվել է «ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջն ուղղված կառավարությանը՝ գործուն քայլեր ձեռնարկելն է վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական բանակցությունների մասին տեղեկություններ տրամադրելու և այն վրացական կողմին վերադարձնելու համար:
Ավելի վաղ, վրացական մի քանի հեռուստաընկերություններ տեղեկատվություն էին տարածել, թե ադրբեջանցի սահմանապահները թույլ չեն տալիս արտասահմանցի զբոսաշրջիկներին ու վրացի ուխտավորներին այցելելու վանական համալիրի ադրբեջանական սահմանից այն կողմ գտնվող կառույցները:
Նշենք, Դավիթ Գարեջին հին վրացական պատմամշակութային համալիրը, որը գտնվում է Վրաստանի հարավում, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 565 և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա: Այն հիմնադրվել է 6-րդ դարում և զբաղեցնում է 25 կմ տարածք, նրա հարյուրավոր շինություններն ու եկեղեցիները կառուցված են ժայռերի ու լեռների մեջ:
Վանական համալիրի մի մասը գտնվում է վրացական կողմում, մինչդեռ որոշ հատվածներ պատկանում է Ադրբեջանին: Ադրբեջանական կողմն, ավելի վաղ, մերժել էր Թբիլիսիի առաջարկը համալիրի փոխարեն վերցնել հարակից այլ սահմանային շրջաններ:
Դավիթ Գարեջիի հարցը հայտնվել է նաև Վրաստանի ԱԳ գերատեսչության կենտրոնում: Վրաստանի փոխարտգործխնախարար Նինո Քալանդաձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե վրացական կողմը ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում բարձրացնելու է վրացիների կողմից համալիրն անխոչընդոտ այցելելու հարցը: Միաժամանակ, վրացի պաշտոնյան նշել է, թե ադրբեջանական հատվածում գտնվող համալիրի կառույցների պատկանելիությունը Ադրբեջանին չի վիճարկվում, քանի որ ԽՍՀՄ տարիներին ևս այն երբևէ Վրաստանի տարածքում չի գտնվել, և հետևաբար տարածքային պատկանելիության հարց չի կարող ծագել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան