Ծոմակի ակումբի պայթեցնողների գրավը վճարել են դաշնակցական պատգամավորնե՞րը
Ծոմակի ակումբը պայթացնողներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապատեյանը: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց DIY ակումբի ղեկավար Ծոմակը` Արմինե Օգանեզովան:
Նա նաև հայտարարեց, որ իր ակումբի դեմ պայքարն ուղղորդվում է Դաշնակցության կողմից: «Մեն շատ փաստեր ունենք, և ես դրանք կներկայացնեմ իրավապահ մարմիններին»,-ասաց Ծոմակը` նշելով, որ այս ընթացքում շատ սպառնալիքներ է ստացել:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 հասցեում հրդեհ է բռնկվել, որը մարվել էր նույն օրը, ժամը 05.45-ին, ՀՀ ԱԻՆ թիվ 8 և 1 ՀՓՋ մեկական հաշվարկների հրշեջների կողմից: Նույն օրը, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ էր ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 շենքի բակում ռումբ է պայթել:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ օրը, ժամը 05.05-ի սահմաններոմ, եղբայրներ՝ 1992 թ. ծնված Արամե և 1993 թ. ծնված Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:
Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե և Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Ասուլիսի մանրամասները կներկայացնենք քիչ անց:
Նախորդող հրապարակում` Ծոմակի ակումբի պայթյունը ահաբեկչությո՞ւն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան