ԼՂՀ ՊԲ-ն հերքում է
«Ադրբեջանցի զինծառայողի վիրավորման փաստը ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներին վերագրելն անթույլատրելի է: Վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե շփման գծի Աղդամի հատվածում, ղարաբաղյան կողմից արձակված գնդակից ադրբեջանից զինծառայող է վիրավորվել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նա հավելեց, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են խստորեն պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները: