Իրանցի ուսանողները Իրանի ԱԳՆ-ից պահաջել են դատապարտել Ադրբեջանի անմարդկային գործողությունները
Իրանցի ուսանողները բողոքի ցույցի ժամանակ Իրանի ԱԳՆ-ից պահաջել են դատապարտել Ադրբեջանի անմարդկային գործողությունները
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի Արդեբիլ նահանգի Միրզա Ալի Աքբար մզկիթի շրջակայքում անցկացված բողոքի ցույցի ժամանակ քննադատել են Ադրբեջանի իշխանությունների՝ Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում «գեյ-շքերթի» անցկացման գաղափարը, միևնույն ժամանակ, դատապարտելով Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի այրման փաստը:
Հիշեցնենք, մինչ այդ, Բաքվում «գեյ-շքերթի» անցկացման առնչությամբ՝ ավելի քան տասը հազար ցուցարարներ (ուսանողներ, դասախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ) բողոքի ցույց էին կազմակերպել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև՝ պահանջելով անհապաղ չեղյալ համարել դրա անցկացումը:
Հավելենք, որ երեկ իրանական «արաննյուզ.իռ» կայքը հաղորդեց, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն Ադրբեջան այցելող իրանցի զբոսաշրջիկներին ստոր վերաբերմունքի է արժանացնում՝ հարուցելով կեղծ քրեական գործեր, իսկ այնուհետև ազատ արձակելու դիմաց պայման է ներկայացնում, համաձայն որի՝ իրանցի զբոսաշրջիկներն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պետք է դրական կարծիք հայտնեն «Եվրատեսիլի» վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին