Սեփականատերը հավաստիացրեց` Փակ շուկան վերջում նույն տեսքը կունենա
«Ես չեմ քանդել ախր էդ տանիքը, ինքն իրան քանդվել ա, բայց մենք ամբողջը վերականգնելու ենք »,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն):
Նա հավաստիացրեց, որ աշխատանքների ավարտին Փակ շուկան կունենա իր նախկին տեսքը ու որևէ մեկը իրենից այդ իմաստով չի դժգոհի:
Փոխարենը ինքն էր բողոքում լրագրողներից` մեղադրելով վերջիններիս իր անձի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրություն ցուցաբերելու համար. «150 լրագրող եք, սաղդ նույն հարցն եք տալիս, սենց ո՞նց կլինի»,- բողոքեց նա:
Երբ հակադարձեցինք, որ ուշ ուշ է գալիս ու հարցերը կուտակվում են, Ս.Ալեքսանյանը նշեց, որ պատրաստվում է այսուհետ հաճախակի գալ ԱԺ նիստերին, հնարավորինս չբացակայել խորհրդարանական աշխատանքներից, հատկապես որ.
«Առաջ բիզնեսով էի զբաղվում, չէի հասցնում, հիմա էլ բիզնեսով չեմ զբաղվում` շուտ-շուտ կգամ»,- պարզաբանեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան