Կ. Սարիբեկյան. Ինչո՞ւ է լռում միջազգային հանրությունը
«Քանի միջազգային հանրությունը «մատների արանքով» է նայում նման միջադեպերին, սահմանին նման դեպքերը կշարունակվեն»,- մեկնաբանելով Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի իրականացրած գործողությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական դիվերսիոն խումբը թիկունքից հարձակում է իրականացրել Չինարի գյուղի մերձակա հայկական հենակետերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից, նախնական տեղեկություններով, 3 զինծառայող զոհվել է, կան նաև վիրավորներ:
Պատգամավորի խոսքերով, ժամանակն է, որ միջազգային հանրությունը հանդես գա կոշտ ու գործնական քայլերով, հակառակ դեպքում իրավիճակը շփման գծում գնալով թեժանում է:
«Իր քայլերով Ադրբեջանը ապտակ է հասցնում միջազգային հանրությանը՝ ցույց տալով, որ նրանց ասածն իր համար «կոպեկի արժեք» չունի, իսկ նրանք դեռ լռում են: Իսկ թե ինչու, դեռ պարզ չէ»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին