«Թուրքն իր թրքությունն արել ա, մեր ժողովուրդն էլ կանգուն ա». Չինարիի գյուղապետ
«Գյուղում խուճապ չկա, ժողովուրդը կանգուն ա, ո՞նց, ո՞ւր թողի գնա», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հակառակորդի այսօրվա հարձակումից հետո նկարագրելով գյուղի վիճակը, ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա ասաց, որ այսօր դպրոց են երեխաները գնացել քննությունների համար, մանկապարտեզը սովորականի նման գործում է: «Մեր գյուղի ժողովուրդն ամուր ժողովուրդ ա, ուր թողի գնա, թուրքն իրա թրքությունն արել ա, էս 22 տարի ա սենց ա, հա կրակում ա, ինչ անի ժողովուրդը, ուր թողի գնա», -ասաց գյուղապետը` նշելով, որ մարդիկ այժմ իրենց գործին են ու գյուղում որևէ խուճապ չկա:
Ավելի վաղ panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը հետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են 3 զինծառայողներ, կան վիրավորներ:
ՊՆ-ից նաև տեղեկացրել էին, որ միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում