Մոհամմադ Ջավադ Ադաբի. Իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջևիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին
Իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին:
Իրանի Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահն Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստն անպատշաճ քայլ է որակել՝ Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման, ներքին գործերի նախարարություններին և իսլամական հեղափոխության բարձրագույն խորհուրդին հորդորելով հետամուտ լինել նմանատիպ խնդիրներին:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայելուչ չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցի գիտնական Սիրուս Հաշեմովը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու թեմային, նշել էր. «Մենք պատմական փաստերը ներկայացնելիս պետք է քաջություն ունենանք. Արան և Շիրվան տարածքները, որտեղ 1918 թվին ստեղծվեց Ադրբեջան անունով պետությունը, Իրանի մաս էին կազմում, ուստի այդ ժամանակ, երբ Նիզամի Գյանջևին գրում է իր «Խամսե»-ն , և Գյանջա և Նիզամի շրջանները իրանական են եղել»:
Շարունակելով թեման, Հաշեմովը հավելել էր. «Ադրբեջանը ընդամենը 20 տարվա պատմություն ունի, ուստի 800 տարի առաջ գործունեություն ծավալած բանաստեղծը չի կարող ադրբեջանական համարվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին