«Իմ զենքը իմ զենքն է». Հաղթողները ստացան մրցանակներ (տեսանյութ)
Մամիկոնյան փողոցում գործող AsparARMS ընկերությունն այսօր մարդաշատ էր: Ընկերության ու Արման Սաղաթելյանի նախաձեռնությամբ կազմակերպված ֆեյսբուքյան ֆոտմորցույթի հաղթողները եկել էին ստանալու մրցանակները: Մրցանակակիրները հիմնականում լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին:
«Վերջին օրերի դեպքերը ապացուցելու եկան, որ ուժն է ծնում իրավունք, իսկ ուժի հիմնական գրավականը զենքն է ու դրան տիրապետելը»,-նկատեց Ա. Սաղաթելյանը:
[email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկված ոչ բոլոր նկարներն են տեղադրվել ֆեյսբուքում, կազմակերպիչներն ասում են անհասկանալի, նույնիսկ վախենալու լուսանկարներ են եղել:
408 «լայք» հավաքած ու առաջին տեղը գրաված Հովհաննես Շողիկյանին, ով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող է, ընկերությունը «Գամո» իսպանական բրենդի զենք նվիրեց: Մրցանակակիրը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու իրեն «լայք» տվածներին, ապա ցանկություն հայտնեց. «Զենքը գործի դնելու անհրաժեշտություն թող երբեք չլինի, դրանք թող օգտագործվեն պարապմունքների ժամանակ»:
AsparARMS ընկերությունը նաև մի քանի անվանակարգերի համար էր մրցանակ սահմանել` «Լավագույն լուսանկար ատրճանակով», որտեղ հաղթող դարձավ հայտնի բլոգեր Էդգար Բարսեղյանը, «Զենքին համապատասխան լավագույն հանդերձանք» անվանակարգում հաղթեց Ալբերտ Պողոսյանը, «Լավագույն նկար այլ զինատեսակներով» անվանակարգում` Հարություն Աթշեմյանը:
Կազմակերպիչները նաև մրցանակներ էին նախապատրաստել մրցույթի մասնակից բոլոր կանանց համար` Աննա Գզիրյան, Արմինե Ադիբեկյան, Անժելա Էլիբեգովա, Վարդուհի Բուչախչյան, Լալա Տեր-Ղազարյան, Ռոզա Հովհաննիսյան, Աստղիկ Իգիթյան: Ընկերություն ներկայացածներին հանձնվեց «Smith &Wesson» ֆիրմայի դանակներ, ձևավորված ավանդույթի համաձայն` սառը զենքը տալուց առաջ պահանջելով մետաղադրամ: Կազմակերպիչները մաղթեցին, որ դրանք օգտագործվեն ըստ նշանակության` «պոմիդոր, վարունգ կտրելու համար»:
Ընկերությունը մրցույթի հաղթողների համար այլ անակնկալ էլ էր պատրաստել` 10 կրակոց ատրճանակից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում