ՀՀԿ. Հարգելի պարոն Օսկանյան, ՀՀ-ում քաղաքական պատվերների ու ռեպրեսիաների ժամանակները մնացել են անցյալում
«Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ պատգամավորի ազատ արտահայտվելու իրավունքը, առնվազն տարօրինակ եմ համարում Վարդան Օսկանյանի նման մեկնաբանությունը: Որովհետև քիչ թե շատ քաղաքականությամբ հետաքրքրվող մարդը պետք է շատ լավ գիտակցեր, որ Հայաստանում այս տարիների ընթացքում կառուցվում է ժողովրդավարական երկիր, իսկ վերջին տարիների ընթացքում այնպիսի առաջընթաց է գրանցվել, որ դրա մասին Հայաստան կատարած այցի ընթացքում նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը խոսեց»,- մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա՝ Panorama.am-ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հարգելի պարոն Օսկանյան, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատվերների ու ռեպրեսիաների ժամանակները մնացել են անցյալում: Այսօր Հայաստանը կառուցում է ազատությունների հիման վրա կառուցված ժողովրդավարական երկիր»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը»:
Նախորդող` Օսկանյան. «Սիվիլիթաս»-ի դեմ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին