Կոտրել են «Արմենպրես»-ի էջը
Այսօր Armenpress.am կայքի այցելուները հայտնաբերել են, որ այն չի գործում. «Խնդրում ենք այցելել ավելի ուշ» գրությունը զետեղված է կայքում:
Գործակալության տնօրեն Արամ Անանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ կայքը կոտրելու մասին տեղեկացել են գիշերը, տեղյակ են պահել իրավապահ մարմիններին:
«Կվերականգնվի շատ սեղմ ժամկետում: Մեր բաժանորդները լրիվ ծավալով ստանում են տեղեկատվությունը: Գործակալությունն աշխատում է սովորական, ամենօրյա ռեժիմով: Անվերականգնելի վնաս չկա»,-ասաց Ա. Անանյանը:
Նա զերծ մնաց հայտնել, թե ինչ հետքեր են եղել կոտրված կայքում, խորհուրդ տվեց սպասել բոլոր հարցերի հստակեցմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին