Ադրբեջանի իշխանական երկու կլանների միջև թեժ պայքար է սկսվել
Ադրբեջանի իշխանական «նախիջևանյան կլանը» պայքար է սկսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խմբավորման հետ: «Ազադլիգը» գրում է, որ դա կապված է այն բանի հետ, որ իշխանական մյուս` Փաշաևների կլանի դեմ պայքարում «Նախիջևանյան կլանը» զգուշանում է «արևմտյան ադրբեջանցիների» հարվածից:
Ըստ թերթի` խնդիրն այն է, որ Հեյդար Ալիևի ժամանակաշրջանում «արևմտյան Ադրբեջան» խմբավորումը համարվում էր ամենաուժեղ կլանն Ադրբեջանում, որը ղեկավարում էր այժմ բանտում գտնվող առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը: Հեյդար Ալիևի մահվանից հետո սկսվեցին «արևմտյան ադրբեջանցիների» դեմ ճնշումները: Խմբավորման չեզոքացումն ավարտվեց Ինսանովի բանտարկմամբ և «արևմոտքցիները» զրկվեցին իշխանության մեջ խոսքի իրավունքից: Սակայն, 2013 թ-ի նախագահական ընտրությունների հետ կապված ներիշխանական իրադրության լարվելու պատճառով «Նախիջևանյան կլանը» կրկին ճնշումներ է սկսել ակտիվացող «արևմուտքցիների» դեմ:
«Ազադլիգ»-ը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանության մեջ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրական կողմի` «Նախիջևանյան կլանի» հետ ստվերային լուրջ պայքարի մեջ գտնվող «Նախիջևանյան կլանը» գտնում է, որ որևէ փուլում հնարավոր է մեծ հարված ստանա «արևմտյան Ադրբեջանի» խմբավորումից: Այդ պատճառով էլ սկսվել է «արևմուտքցիներին» թուլացնելու գործընթացը: Ըստ լուրերի` մոտ ժամանակում հնարավոր է շարքից հանվի այդ խմբավորման հետ կապված չինովնիկների մեծամասնությունը և, ամենայն հավանականությամբ, գործընթացը կսկսվի «արևմտյան Ադրբեջան» խմբավորման անդամ գործադիր իշխանության ղեկավարների չեզոքացումից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան