Ադումյան. «Ցանկացած էժան պատվեր կարող է ծնել նաև հակազդեցություն»
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է օրաթերթերից մեկի հրապարակած տեղեկատվությանը.
««Կենտրոն» հեռուստաընկերության և անձամբ իմ մասին հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կրում է ակնհայտ պատվիրված բնույթ:
Հեռուստաընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը. իրականացվում են տեխնիկական վերազինման և արդիականացման աշխատանքներ: Աշխատակազմում առողջ, աշխատանքային մթնոլորտ է: Ես շարունակում եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Ս.Ադումյանը նշում է նաև, որ օրաթերթի «խմբագիրը խախտել է նաև մասնագիտական, լրատվական էթիկայի նորմերը» և արձանագրելով այդ փաստը` ընդգծում.
«Ցանկացած էժան պատվեր կարող է ծնել նաև հակազդեցություն»:
Հիշեցնենք, մամուլում հրապարակվածի համաձայն` Սերգեյ Ադումյանը ազատվել էր աշխատանքից: