Նիհարեցնող ֆաստ-ֆուդ… վնասակար բաղադրիչները փոխարինվել են օգտակար բաղադրիչներով

20:35 19/06/2012 » Աշխարհում

Նիհարեցնող ֆաստ-ֆուդ… վնասակար բաղադրիչները փոխարինվել են օգտակար բաղադրիչներով

Բրիտանական անկախ «Leatherhead Food Research» ընկերության մասնագետները հայտարարել են օգտակար ճաշացանկի ստեղծման մասին` թույլ տալով օգտագործել ֆաստ-ֆուդ և չգիրանալ:

Ճաշացանկի գաղտնիքը կայանում է նրանում, որ գիտնականները փոխարինել են վնասկար բաղադրիչները նմանատիպ, բայց ավելի օգտակար բաղադրիչներով: Այսպես, բարձր կալորիականությամբ սենդվիչների փոխարեն ուսումնասիրողներն առաջարկում են եգիպտացորենի հաց` ապխտած սաղմոնով: Ճաշացանկի մեջ մտնում է նաև աղցան` ձիթապտղի յուղով, հավ, ոսպ, բանջարեղեն, ընկույզով և կարամելով յոգուրտ, հատապտուղներ, հայտնում է «Независимое информационное агентств-ն:

Գիտնականները ընդգծում են, որ այս ճաշացանկը նպաստում է ոչ միայն նիհարեցմանը, այլ մարդու օրգանիզմին փոխանցում է անհրաժեշտ օգտակար էլեմենտներ: Օրինակ, ձիթապտղի յուղը նպաստում է խոլեստրինի նորմալ քանակին արյան մեջ, իսկ յոգուրտը կարգավորում է մարսողությունը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց