Ռ. Առաքելյան. Անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի հետ աշխատանքների դաշտը փակ է

15:53 29/06/2012 » Հասարակություն

Ռ. Առաքելյան. Անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի հետ աշխատանքների դաշտը փակ է

Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2000 թվականի մարտի 9-ին և նույն թվականի հոկտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց հունիսի 29-ը նշել որպես անհայտ կորած ազատամարտիկների օր»,- այսօր անդրադառնալով անհայտ կորած ազատամարտիկների խնդրին, ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը:

Նա նշեց, որ արդեն երրորդ տարին է, որ ինքն անդամակցում է նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին: Այդ համագործակցությունը տիկին Առաքելյանը բարձր գնահատեց:

Ռ. Առաքելյանը նաև հայտնեց, որ ինքը ՄԱԿ-ի` ԼՂ հակամարտության հետ կապված մի ծրագրում ներկայացնում է Հայաստանը:

Անդրադառնալով անհայտ կորած ազատամարտիկների թվին, նա նշեց, որ գրանցված անհայտ կորածների թիվը` թե զինվորներ, թե ազատամարտիկներ, թե քաղաքացիական անձինք, մոտ 90-ն է: Նրանց տվյալներն արդեն փոխանցվել են «Կարմիր Խաչի» կազմակերպությանը:

Ռ. Առաքելյանն անդրադարձավ նաև իրենց ադրբեջանցի գործընկերոջ հետ հարաբերություններին և նշեց. «Առաջ ինչ-որ աշխատանքներ տարվում էին, իսկ այժմ այդ դաշտն ընդհանրապես փակ է»:

Ասուլիսին ներկա էր նաև անհայտ կորած ազատամարտիկ Արթուր Ղարիբյանի մայրը` Ալվարդ Ղարիբյանը, ով ասաց, որ իր որդին կռվել է «Արաբո» ջոկատում և անհայտ կորել է 1992 թվականին Մարտակերտի շրջանում տեղի ունեցած մարտերի ժամանակ: «Տղաս կռիվ գնալիս նռնակը կախեց դոշից, և ասաց` կզոհվեմ, բայց գերի չեմ ընկնի»,- խոսելով որդուց մնացած հուշերի մասին, ասաց տիկին Ալվարդը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց