Կինը հարբած մարդակերի զոհ է դարձել

09:15 04/07/2012 » Հասարակություն

Կինը հարբած մարդակերի զոհ է դարձել

Չինաստանում մի կին սեփական մեքենայի ղեկին հարբած մարդակերի զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Մեքենան վարելու ժամանակ դիմացը կտրել է մի հարբած տղամարդ, որն ինչպես հետո է պարզվել ավտոբուսի վարորդ էր, ցատկել է ավտոմեքենայի վրա և կոտրել դիմապակին: Այնուհետ բռնել է կնոջն ու սկսել ուտել նրա դեմքը: Գազան տղամարդուն արնաքամ կնոջից հազիվ են պոկել անցորդները: Զոհին տեղափոխել են հիվանդանոց: Կինը մի քանի պլաստիկ վիրահատությունների կարիք ունի՝ վնասված շուրթերն ու քիթը վերականգնելու համար: Մի քանի նման գրոհ վերջերս եղել է նաև ԱՄՆ-ում, երբ թմրամիջոցների ազդեցության տակ մարդիկ հարձակվում էին անցորդների վրա և սկսում կծել նրանց:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց