Վարչապետը հանձնարարեց իրականացնել ծառայողական քննություն` կապված դպրոցներում սոցփաթեթի դիմաց հավելյալ գումար պահանջելու հետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին և կրթության և գիտության նախարար Արեմն Աշոտյանին հանձնարարեց իրականացնել ծառայողական քննություն`պարզելու, թե սոցիալական փաթեթի հետ կապված, որ դպրոցներում չարաշահումներ կան:
Վաչապետը նշեց, որ կառավարության կողմից իրականացվող սոցիալական փաթեթից օգտվում է 120 հազար շահառու: Ըստ նրա` պետական ծառայողների մեծ մասը սոցփաթեթն օգտագործում է առողջապահական ծառայություններից օգտվելու համար և արդեն կատարվել է 150 վիրահատություն: «Ընդհանուր առմամբ գոհունակություն կա, սակայն ԶԼՄ-ներով կա տեղեկատվություն, որ որոշ հիմնարկներում չարաշահումներ են տեղի ունենում, մասնավորապես` ղեկավարները պետական ծառայողներից պահանջում են հավելյալ վարձատրություն: Քանի որ սա պիլոտային նախագիծ է, հարկավոր է անմիջապես արձագանքել»,- ասաց Տ.Սարգսյանը և հավելեց, որ մտադիր են այս ծրագիրը կատարելագործել և շարունակել սոցփաթեթի տրամադրումը նաև առաջիկա տարիներին, ուստի նման դեպքերը, ըստ նրա, անթույլատրելի են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան