Հազիվ է փրկվել Սևանա լճում խեղդվելուց

19:00 15/07/2012 » Հասարակություն

Հազիվ է փրկվել Սևանա լճում խեղդվելուց

Այսօր, ժամը 17.55-ի սահմաններում Սևանա լճում շրջանցային հերթապահություն իրականացնող խումբը «Բոհեմյան ռեզորտ» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ ափից մոտ 400 մ հեռավորության վրա, նկատել է շրջված «Յամահա» մակնիշի ջրային մոտոցիկլետ և քաղաքացի:

ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ ջրափրկարարների իրականացրած փրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Երևանի բնակիչ՝ 1973 թ. ծնված Բաբկեն Տիգրանյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց