«Այ գնդիկ -բոքոնիկ». Մազմանյանը պատասխանում է Պետրոսին. (տեսանյութ)
«Ես այն ժամանակ զբաղված եմ եղել ու հիմա եմ պատասխանում Պետրոս Ղազարյանին… Ես զգուշացնում եմ` ես Մազ եմ իմ ընկերների ու իմ մանկության համար, պետրոսների համար ես պարոն Մազմանյան եմ կամ Արմեն Աղասիչ, կամ գոնե ինստիտուտի ռեկտոր»,- ասուլիսում այսպես արձագանքեց Երևանի և թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանի օրեր արած այն դիտարկմանը, թե` ուր է հասարակական քաղաքացիական ակտիվությունը պարոն Մազմանյանի, այդպես է լինում, որ Մազմանյանը դառնում է Մազ: Նա նման դիտարկում արել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Ա. Մազմանյանն այնուհետև շարունակեց. «Եթե որոշել է էպիտետներով խոսել, ես էլ նրան էպիտետներով կպատասխանեմ` այ գնդլիկ-բոքոնիկ Պետրոս, մեկ կենտրոնամետ ես, մեկ իշխանամետ ես գլորվում, ինչո՞ւ ակտիվ չէիր «Կենտրոնով», երբ քո իսկ կերակրող համակարգը նույն թիկապահներով կրակել էին իրար վրա ու մարդ ջարդել, ինչո՞ւ այդ ժամանակ հասարակական ակտիվ քաղաքացիական կեցվածքդ այդ ախրանիկների նկատմամբ չէիր արտահայտում: Վախենում էիր, որովհետև հացդ չէին տա»:
Այնուհետև խոսելով «Հարսանքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որի հետևանքով մարդ է մահացել, Ա. Մազմանյանն ասաց. «Տեղի ունեցածը մարդկային ուղեղի ու բարոյականության մեջ չի տեղավորվում: Դա կուսակցական, իշխանական խնդիր չէ, այլ ազգային ընդերքում արդեն գենետիկ խախտման հասած արդյունք է: Մենք հասարակական նոր խավ ենք ստեղծել, ու դա միայն իշխանական դաշտում չէ: Դրանց պետք է տրորել, ոչնչացնել, իհարկե, օրենքով»: Նա համոզված է, որ բոլոր մեղավորները պատժվելու են ու այս դեպքով շատ դասեր պետք է քաղել, որ նման բաներ այլևս չկրկնվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում