Հայաստանը մասնակցում է Իսպանիայում կայանալիք նորաձևության մրցույթ-փառատոնին
Իսպանիայում հուլիսի 20-30-ը կայանալու է ««Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» («Costa Blanca fashion week»)-«Աշխարհի լավագույն կին և տղամարդ մոդել»» («International best male and female model world») միջազգային նորաձևության մրցույթ-փառատոնը, որին իր մասնակցությունն է ունենալու նաև Հայաստանը:
«Costa Blanca fashion week» մրցույթին առաջին անգամ տղամարդու և կանացի ազգային զգեստի իր հավաքածուն կներկայացնի Թումաս Երանոսյանը և երեկոյան զգեստի ու լոգազգեստի իր հավաքածուն կներկայացնի ճանաչված դիզայներներ Ալիսա Հարությունյանը, մոդելներ Սեդա Տոնոյանը և Արթուր Մուրադյանը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «International best male and female model world» և «Costa Blanca fashion week» մրցույթների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը ողջ ԱՊՀ տարածքում և մի շարք այլ երկրներում, «Sukier Model International» միջազգային մոդելային գործակալության միջազգային կոորդինատոր Model Scout Դավիթ Ղարիբյանը:
Նշենք, որ «Sukier Model International» կազմակերպությունը 2003 թ.-ից Իսպանիայում (զբոսաշրջային Կոստա Բլանկայում) կազմակերպում է միջազգային մոդելային մրցույթներ` նորահայտ տաղանդներին նորաձևության աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով: ««Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ»-«Աշխարհի լավագույն կին և տղամարդ մոդել»» միջազգային նորաձևության մրցույթ-փառատոնը միաժամանակյա մրցակցություն է` թե նորաձև հագուստեղենի լավագույն դիզայների և թե` լավագույն մոդելի տիտղոսին արժանանալու համար: Սկսած 2011թ.-ից նշված միջոցառմանը Հայաստանից նույնպես մասնակցել են ճանաչված մոդելներ և ունեցել բարձր հաջողություններ. մոդել Սեդա Սերոբյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Նախաձեռնության կազմակերպիչ Դ. Ղարիբյանի խոսքով, մասնակցության նպատակն է խրախուսել նման միջոցառումների մշակույթի ձևավորմանը Հայաստանում, ինչպես նաև կզարգանան գործնական հարաբերությունները ազգային և միջազգային նմանատիպ կազմակերպությունների, գործակալությունների, ընկերությունների, նորաձևության տների հետ` մոդելային բիզնեսի ոլորտում:
Մրցույթ-փառատոնի մասնակից մոդել Սեդա Տոնոյանն ասաց, որ մրցակից է համարում բոլոր մասնակիցներին, քանի որ բոլոր մոդելներն էլ լավ տվյալներ ունեն, իսկ Արթուր Մուրադյանն էլ ասաց, որ լուրջ մրցակից է համարում հատկապես Լատինական Ամերիկայի մոդելներին: