Երթ. պահանջում են պատշաճ կատարել սիրիահայերի հայրենադարձությունը
Հայաստանի և Սիրիայի պետական դրոշներով «Հայազն» միությունն այսօր առավոտյան նախաձեռնել է երթ դեպի ՀՀ կառավարություն: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նամակ փոխանցեցին կառավարությանը, որի միջոցով պահանջում են պատշաճ կատարել սիրիահայերի հայրենադարձությունը, ապահովել մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական պայմաներով, աշխատանքով:
Փոխանցելով նամակը, ակցիայի մասնակիցները շարունակեցին երթը դեպի սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններ` փոխանցելու նմանօրինակ նամակներ:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը փակ նիստով քննարկել է սիրիահայերի հետ կապված խնդիրները, մի շարք գերատեսչությունների ղեկավարների տրվել են համապատասխան հանձնարարականներ: