Սիրիահայերը դիմել են «Արմավիա»-ին, սակայն որևէ պատասխան դեռ չեն ստացել
Սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանն արդեն երեք ամիս է Հայաստանում է, բայց կապ պահելով Սիրիայում բնակվող իր ծանոթների, բարեկամների հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սիրիահայերը ծայրագույն խուճապի մատնված չեն: Նա նշեց, որ սիրիահայ համայնքն ամենակազմակերպվածն է սփյուռքում ու հույս հայտնեց, որ Սիրիայում տեղի ունեցող դեպքերից համայնքը շատ չի տուժի:
Սիրիահայն ասաց, որ մինչև այս պահը Սիրիայում մահացել է 6 հայ (Սիրիայի քաղաքացի), որոնցից երեքը զինծառայող են եղել, երեքը սովորական քաղաքացիներ, զոհվել են պայթյունների ժամանակ:
Տ. Գաբոյանն ասաց, որ սիրիահայերը, գալով Հայաստան, հիմնականում բնակվում են վարձով: Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը ինչ-որ քայլեր անում է սիրիահայերին օգնելու համար, բայց քիչ է ու, իհարկե, սիրիահայերը հանդիպում են խնդիրների` կապված և մնալու տեղի հետ, և աշխատանքի հետ:
Նա նաև հայտնեց, որ սիրիահայերը սփյուռքի նախարարության միջոցով նամակով դիմել են «Արմավիրա» ընկերությանը` պահանջելով իջեցնել տոմսի գները, վերացնել վիզային ռեժիմն ու ավելացնել չվերթները: Մեկ շաբաթ է, ինչ նամակն ուղարկված է, սակայն դեռ որևէ պատասխան կամ որևէ փոփոխություն չկա:
Տ. Գաբոյանը նաև ասաց, որ եթե Սիրիայում իշխանության գան իսլամիստները, վտանգ չեն ներկայացնի հայ համայնքի համար: Նրա ընտանիքը այժմ բնակվում է Սիրիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա