ԻԻՀ փոխնախագահ. Իրանը Հայաստանի հետ բանակցում է Ուրմիա լճի վերակենդանացման հարցի շուրջ
Իրանը Հայաստանի հետ բանակցում է Ուրմիա լճի վերակենդանացման հարցի շուրջ:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ փոխնախագահ, Բնության պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն:
Իրանի փոխնախագահը նշել է. «Շոգ եղանակների պատճառով Ուրմիա լիճը գտնվում է գոլորշիացման արտակարգ դրության մեջ: Մի շարք ծրագրերից բացի, որոշ երկրների հետ համաձայնություն ունենք, որպեսզի լրացուցիչ ջուր առաքվի Արևելյան Ատրպատականի (Արևելյան Ազարբայջան) դաշտավայրեր:
Հիշեցնենք, որ ԻԻՀ փոխնախագահը վերջերս Երևան կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել էր նաև Արաքս գետի ջրի օգտագործման և համատեղ մոնիտորինգի իրականացման, Հայաստանի և Իրանի սահմանամերձ տարածքում «Խաղաղության այգի» համատեղ պահպանվող տարածքի ստեղծման գաղափարի իրականացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները