Իրանցի փորձագետ. Սիրիայի վրա Թուրքիայի ռազմական հարձակումն Թեհրանի և Անկարայի կարմիր գիծն է
Սիրիայի վրա Թուրքիայի ռազմական հարձակումն Թեհրանի և Անկարայի հարաբերությունների կարմիր գիծը կլինի:
Այդ մասին իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում՝ նշել է Թուրքիայի հարցերով իրանցի փորձագետ Բահրամ Ամիր Ահմադիանը:
Իրանցի փորձագետը նշել է, որ վերջերս Թուրքիայի կողմից Իրանի դաշնակցի՝ Սիրիայի, հասցեին ուղղված սպառնալից հայտարարությունները Թեհրանն ընկալում է որպես սպառնալիք՝ ուղղված իր երկրի շահերի դեմ:
Բահրամ Ամիր Ահմադիանը, խոսելով Սիրիայի դեմ ձեռնարկվելիք հնարավոր ռազմական գործողությունների հավանականության մասին, մասնավորապես, նշել է. «Սիրիայի դեմ ռազմական գործողությունների իրականացումը կարող է սասանել նաև տարածաշրջանի էթնիկական կառույցի հիմքերը՝ տարածաշրջանի քրդերը կսկսեն գործել ընդդեմ Անկարայի, այսպիսով Սիրիայում բռնկված կրակը կարող է հասնել նաև Թուրքիայի սահմանը: Այնպես, որ Սիրիայում առկա անկայունությունը բազմաթիվ խնդիրներ կարող է ստեղծել հենց թուրքերի համար»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները նախօրեին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Նախորդող տեղեկատվություն՝
ԻԻՀ Մեջլիսի նախագահի խորհրդական. Թուրքիայի սխալների պատճառով է, որ այդ երկիրը խնդիրներ ունի հարևանների հետ
Իրանական կայք. Թուրքիան վերածվել է հակաիրանական անջատողական ուժերի կենտրոնի