Հսկա կետի դին դժվարություններ է առաջացրել Սիդնեյում

15:17 02/08/2012 » Հասարակություն

Հսկա կետի դին դժվարություններ է առաջացրել Սիդնեյում



Ավստրալիական Սիդնեյի հյուսիսային լողափում հայտնաբերվել է մոտ քսան տոննա կշռող կետի դի, ընդ որում դեռ անհասկանալի է, թե ինչից է այս հսկան սատկել: Մասնագետները զգուշացրել են, որ հարկավոր է հնարավորինս զերծ մնալ ափին մոտենալուց, քանի որ կետի շուրջ կարող են լինել հիվանդագին մանրէներ:

«Դնի.ռու»-ն գրում է, որ Ավստրալիայի իշխանությունները հույս ունեն, որ կետի մարմինը ալիքները հետ կտանեն օվկիանոս, այլապես իրենց գլխացավանք է սպասվում ` պետք է մտածել, թե ինչպես այդ հսկային տեղափոխել ափից: Եվ հետո էլ մաքրել ափն ու հասանելի դարձնել այն քաղաքացիների համար:

Կենդանու մահվան հավանական պատճառներից մեկը կարող է լինել ուժեղ փոթորիկը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց