ՀՀ ԱԳՆ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է

14:58 04/08/2012 » Հասարակություն

ՀՀ ԱԳՆ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է

Սիրիահայությանը մատուցվող հյուպատոսական ծառայություններն առավել օպերատիվ եւ անվտանգ կազմակերպելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է Հալեպի հայաբնակ շրջաններին ավելի մոտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

«Հաստատում եմ այդ տեղեկությունը. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է այլ տարածք»,- ասել է նա:
Հալեպում երկար ժամանակ շարունակվող զինված բախումների հետևանքով քաղաքը մնացել էր առանց հեռախոսակապի և ինտերնետի, որի մատակարարումը, սակայն, օգոստոսի 3-ին վերականգնվել է:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց