Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտ է Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատին

13:30 08/08/2012 » Հասարակություն

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտ է Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատին

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտություն է հայտնում Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեչթին «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ժողովրդավարության զարգացումը սատարող» բանաձևը նախաձեռնելու համար, որը օգոստոսի 6-ին միաձայնորեն ընդունվեց Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատում. հաղորդում է Համագումարը:
«Մենք երախտապարտ ենք ներկայացուցիչ Հեչթին», - ԱՀՀ լրատվական ծառայության փոխանցմամբ, նշել է Համագումարի վաղեմի հոգաբարձու Ջեյմս Գալուստյանը, որը սերտորեն աշխատել է ներկայացուցիչ Հեչթի և Մասաչուսեթսի նահանգի ներկայացուցիչների պալատի այլ առաջնորդների հետ. ՙԱյս բանաձևի ընդունումը համապատասխանում է ժողովրդավարության բարձրացման և բոլոր ժողովուրդների հիմնական իրավունքների պահպանման ամերիկյան արժեքներին՚,- հավելեց Գալուստյանը:

«Բանաձևը նաև խոսեց 1992թ. հունվարի 6-ի իր ազատ ընտրված պառլամենտի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման մասին, ինչպես նաև շնորհավորեց Արցախին անցած ամիս իր նախագահական ընտրությունների անցկացման առթիվ ՙորի ժամանակ ընտրողների շուրջ 74 տոկոսը քվեարկեց խաղաղ և մրցակցային պայմաններում. միջազգային դիտորդներն այս ընտրություններն անվանեցին ազատ և արդար», նշված է ԱՀՀ տարածած հայտարարության մեջ:

Ներկայացուցիչ Հեչթը, ով 2008թ. նոյեմբերին ընտրվեց Միդլսեքսի 29-րդ ընտրատարածքի նահանգային ներկայացուցիչ, իր պաշտոնին անցավ` փոխարինելով Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռեյչել Կապրելյանին: Ներկայացուցիչ Հեչթը, ով Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է, ներկայումս Տարեցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է, ինչպես նաև հանդիսանում է Ներկայացուցիչների պալատի Հաշվեքննության և Հսկողության հանձնաժողովի ու Երեխաների, Ընտանիքների և Հաշվանդամների հարցերով միացյալ հանձնաժողովի անդամ:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը սատարում է Արցախի անկախությունը

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց