Սարսափազդու դեպք Ադրբեջանում. Մահացած զինվորի ուղեղը հանել են

12:40 08/08/2012 » Հասարակություն

Սարսափազդու դեպք Ադրբեջանում. Մահացած զինվորի ուղեղը հանել են

Ադրբեջանական բանակում տարբեր պատճառներով մահացած զինվորների ներքին օրգաններն արտասահմանում վաճառվելու մասին շրջանառվող լուրերին զուգահեռ` տեղեկություններ կան, որ այժմ էլ հանում են զինվորների ուղեղները:

«Ազադլիգ»-ը գրում է, որ օրերս Ադրբեջանի ՊՆ Նախիջևանում տեղակայված զորամասում պաշտոնական վարածով` թութքային (հեմոռոյ) վասկուլիտից մահացած 18-ամյա զինվոր Թայֆուր Բեյովի հարազատները հայտարարել են, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել, և որ նրան ծեծելով սպանել են: Հանգուցյալի հորեղբայրը՝ Ռովշան Բեյովը, milaz.info-ին հայտնել է, որ օգոստոսի 4-ին Թայֆուրը զանգահարել է հորը և խնդրել 15 մանաթ (18 դոլար) ուղարկել իրեն:

«Հայրն ուղարկել է փողը: Մեկ օր հետո` օգոստոսի 7-ի առավոտյան ժամը 11-ին զորամասից նրա հորը զանգել և տեղեկացրել են, որ որդու վիճակը ծանր է և այդ պատճառով նրան տանում են Բաքվի հոսպիտալ: Նույն օրը երեկոյան ժամը 4-ին էլ հայտնել են, որ նա ժամը 12-ին մահացել է երիկամի անբավարարությունից: Երբ Թայֆուրի մարմինը բերեցին տուն, նրա ներքին օրգաններն ու ուղեղը հանված էր, մարմնի և դեմքի վրա բազմաթիվ վերքեր կային, ինչը վկայում է, որ նրան ծեծելով սպանել են: Մենք մինչև վերջ պայքարելու ենք զինվորին սպանած հանցագործներին պատժելու համար»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ oրերս Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում սույն թվականի հուլիսի 14-ին զորամասում, պաշտոնական վարկածով, ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն կատարած Պարվիզ Իսկանդերլիի մայրը` Քիֆայաթ Իսկանդերլին հայտարարել էր, որ զորամասի 4 սպաներ իր որդուն մահացու ծեծի են ենթարկել: Նրանք կոտրել էին զինվորի ձեռքը, ոտքը և վիզը: Հանցագործությունը թաքցնելու համար կախել ծառից` ներկայացնելով որպես ինքնասպանություն: Քիֆայաթ Իսկանդերլին հայտարարել էր, որ իր որդու ներքին օրգանները հանվել և վաճառվել են արտասահմանում: Նա նաև նշել էր, որ իրեն հայտնի է դարձել, որ ևս 8 մահացած զինվորի ներքին օրգանները վաճառվել են արտասահմանում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց