Սեյրան Օհանյանը հանդիպել է Չինարիի և Արծվաբերդի բնակչության հետ, լսել նրանց հուզող հարցերը

14:38 09/08/2012 » Հասարակություն

Սեյրան Օհանյանը հանդիպել է Չինարիի և Արծվաբերդի բնակչության հետ, լսել նրանց հուզող հարցերը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ին այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի և տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին, տեղեկացնում են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել է, որ սահմանային հատվածում կառուցվել են օրինակելի պաշտպանական, ամրաշինական կառույցներ և հենակետեր:
Այնուհետև Սեյրան Օհանյանը եղել է հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող զորամասում, այցելել հրաձգարան, որտեղ նույնպես ընթանում են կառուցապատման և շինարարական աշխատանքներ:

Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև սահմանամերձ Չինարի և Արծվաբերդ գյուղերի բնակչության հետ, լսել նրանց հուզող և մտահոգող հարցերը: Հանդիպման ավարտին Չինարի գյուղի դպրոցի աշակերտները նախարարին հանձնել են իրենց կողմից գրված շնորհակալագրերն ու բարեմաղթանքները, որոնցում նրանք կարևորել են ուժեղ պետության, ուժեղ բանակի և ուժեղ զինվորի դերն ու նշանակությունն ու շնորհակալություն հայտնել ազգային բանակի զինվորին՝ երկրի սահմաններն անառիկ պահելու համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց