Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլվել են շենքեր, վիրավորները՝ տեղափոխվել հիվանդանոց
Քիչ առաջ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլվել են Վարզաղան բնակավայրի կավե մի քանի շենքեր, իսկ վիրավոր բնակիչները տեղափոխվել են հիվանդանոց:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ալլահվերդի Դեհղանին:
Իրանի Փրկարարական ծառայության ղեկավար Մահմուդ Մոզաֆերը «ՄԵՀՐ»-ին տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով հեռախոսակապն անջատվել է: Ըստ նրա՝ զոհերի մասին առայժմ տեղեկություն չկա. տուժված մարդկանց օգնություն ցուցաբերելու համար փրկարարական ուղղաթիռները մեկնել են դեպքի վայր:
Արդեբիլ նահանգի Ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Ալի Էսլամին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Արդեբիլ նահանգը տեղի ունեցած երկրաշարժից չի տուժել:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Իրանի հյուսիսային Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը Ահար բնակավայրն է եղել: Երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են