Հայաստանում են հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները

18:33 18/08/2012 » Հասարակություն

Հայաստանում են հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Զմմառի Պատրիարքական Միաբանության Պատրիարքական փոխանորդ, Զմմառի միաբան Հայր Գաբրիել վրդ Մուրադյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Հայր Ռաֆայել արք. Մինասյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու մամլո խոսնակ Հայր Սեպուհ վրդ. Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում Հայ Կաթողիկե եկեղեցու ծանրակշիռ դերը և բարձր գնահատեց Զմմառի Միաբանության դերակատարությունը հայ մշակույթի պահպանման գործում:

Զմմառի Միաբանության հանրահռչակման նպատակով, տիկին Հակոբյանն առաջարկել է Սփյուռքի նախարարության միջոցներով պատվիրել Զմմառի Միաբանությանը նվիրված հաղորդում և 2013 թ. մայիս ամսին Զմմառում կազմակերպել «Զմմառը հայ իրականության մեջ» թեմայով համաժողով:

Այնուհետև քննարկվել են Հայ գրքի տպագրության 500-ամյակի շրջանակներում, հոկտեմբերի 20-ին Զմմառի Միաբանությունում կազմակերպվող ցուցահանդեսի նախապատրաստական հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարության հատորդմամբ՝ ցուցահանդեսը տեղի է ունենալու ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո: Զմմառի Մատենադարանի վերաբացումը և ցուցահանդեսի կազմակերպումը ևս մեկ առիթ է վերաարժևորելու, հանրահռչակելու Զմմառի Մատենադարանի, Մշակույթի կենտրոնի, 270 - ամյա Զմմառի ազգային ժառանգությունը:

Այնուհետև Հայր Գաբրիել վրդ Մուրադյանը ներկայացրել է Զմմառի Պատրիարքական Միաբանության ծրագրերը:
Քննարկվե Հայաստանում Մշակույթի կենտրոն հիմնելու վերաբերյալ հարցեր: Հյուրերը ներկայացրեցին իրենց մոտեցումներն այս խնդրի առնչությամբ. Կենտրոնում կներկայացվեն, կմեկտեղվեն Սփյուռքում պահպանված հայության ողջ մշակութային արժեքների պատճեններն ու մանրակերտերը: Կենտրոնը կդառնա անդրադարձը` Սփյուռքում պահպանված հայկական մշակութային արժեքների, որով կապահովվի և´ Զմմառի, և´ Սուրբ Ղազարի և´ Վիեննայի Մխիթարյան Միաբանության և´ շատ ուրիշ հոգևոր կենտրոնների ազգային հարստությունների ներկայությունը Հայրենիքում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց