ՀՀ նախագահը` բազեականներին. Դուք առանց Հայաստանի չեք կարող լինել լիարժեք մարդ

10:07 20/08/2012 » Հասարակություն

ՀՀ նախագահը` բազեականներին. Դուք առանց Հայաստանի չեք կարող լինել լիարժեք մարդ

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 18-ին Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 13-ին մեկնարկած «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության ղեկավարը հետևել է «Բազե-2012»-ի եզրափակիչ միջոցառումներին, հետաքրքրվել մասնակիցների առօրյայով, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Ծաղկաձորում «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի ներքո հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից ու հանարպետության մարզերից ժամանած հայ երիտասարդներ, ինչն իրար ճանաչելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու լավ հնարավորություն է ստեղծում: Նախագահը նշել է, որ այսպիսի հավաքները լավ հարթակ են նաև նոր ծրագրերի ու գաղափարների ծագման ու քննարկման համար:

Սերժ Սարգսյանի խոսքով, չնայած ամենօրյա շփումներ իրականացնելու ժամանակից տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորություններին, այսպիսի հանդիպումները, անմիջական շփումներն անփոխարինելի են: «Մի բան հստակ իմացեք, դուք կարևոր և թանկագին մաս եք կազմում մի հրաշք ամբողջականության, այդ ամբողջականությունը կոչվում է Հայաստան, և Հայաստանն առանց ձեզ, առանց ձեզնից յուրաքանչյուրի ամբողջական լինեն չի կարող: Եվ իմացեք, որ դուք առանց Հայաստանի չեք կարող լինել լիարժեք մարդ և չեք կարող լիարժեք ձեզ դրսևորել»,-«Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամների հետ, ովքեր Ստամբուլում կայանալիք Շախմատի աշխարհի օլիմպիադային ընդառաջ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց