Մահացել է Սամվել Պետրոսյանը

10:45 20/08/2012 » Հասարակություն

Մահացել է Սամվել Պետրոսյանը

Երեկ գիշեր մահացել է նկարիչ Սամվել Պետրոսյանը: Նա երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայրն է, հրապարակախոս, դաշնակցական գործիչ Ալվարդ Պետրոսյանի` եղբայրը:

Սամվել Պետրոսյանը մինչև 2007 թվականը ղեկավարել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը: Նրան քոլեջի տնօրենի պաշտոնում անմիջապես փոխարինել է Ալվարդ Պետրոսյանի որդին` Նարեկ Առուշանյանը, ով երկարատև հիվանդությունից հետո երիտասարդ հասակում կյանքից հեռացավ օրեր առաջ:

Panorama.am-ի խմբագրակազմը ցավակցում է Սամվել Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց