Հասարակություն 12:05 27/08/2012

Բարեփոխումների արդյունքում չեն նվազելու ոչ քաղաքացու, ոչ պետության եկամուտները

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հարցազրույց Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի հետ

- 2013թ. հունվարի մեկից գործողության մեջ է մտնելու «Եկամտային հարկի մասին» օրենքը, որով փաստացի անցում ենք կատարելու եկամուտների հարկման նոր համակարգի: Կմանրամասնե՞ք` ինչով է այն տարբերվելու գործող համակարգից:

- Համաձայն գործող կարգի` գործատուները իրենց միջոցներից վճարում են պարտադիր սոցիալական ապահովության վճար, ինչպես նաև հաշվարկում և պետական բյուջե են փոխանցում վարձու աշխատողի եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը:
Սկսած 2013թ. հունվարի մեկից պարտադիր սոցիալական վճարի և եկամտահարկի փոխարեն կվճարվի մեկ միասնական եկամտային հարկ և կներկայացվի ընդամենը մեկ հաշվետվություն: Սակայն այդ հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով և ամեն ամսվա համար:
Այլ կերպ ասած` գործատուն կարող է ներկայացնել իր ամսական եկամտային հարկի հաշվետվությունը առանց հարկային մարմին այցելելու, իրեն հարմար վայրից և իրեն հարմար ժամանակ, իհարկե, առանց սահմանված ժամկետը խախտելու: Խոսքը վերաբերում է բոլոր գործատուներին` ներառյալ անհատ ձեռներեցները:

- Իսկ ինչպե՞ս են ստորագրվելու էլեկտրոնային հաշվետվությունները:

- Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ստորագրելու և ներկայացնելու համար գործատուները` ներառյալ անհատ ձեռներեցները, պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար անհրաժեշտ է լինելու ստանալ նույնականացման քարտ: Ուստի, օգտվելով պատեհ առիթից, ցանկանում եմ կոչ անել հանրապետության բոլոր գործատուներին` հադես գալ նախաձեռնությամբ, որ իրենց կազմակերպությունների հաշվետվությունները ստորագրող անձինք դիմեն իրենց գրանցման վայրի անձնագրային բաժին և ստանան նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն:

- Գործող կարգի համաձայն` քաղաքացին վճարում է 3 տոկոս սոցապ վճար և եկամտահարկ` 10 տոկոս /մինչև 80.000 դրամ/, 20 տոկոս /80.000 դրամից մինչև 2 մլն դրամ/ և 25 տոկոս դրույքաչափերով /2 մլն դրամից ավելի/, մինչդեռ նոր ներդվելիք կարգով սահմանված է 24,4 տոկոս մինչև 120 000 դրամի և 26 տոկոս 120 000-ը գերազանցող եկամուտների համար: Այս առնչությամբ մի քանի հարց է ծագում. նախ` տպավորությունն այնպիսին է, որ սոցիալական բավական դժվարին պայմաններում կառավարությունը բարձրացնում է եկամտահարկի դրույքաչափերը: Ճի՞շտ է այս դիտարկումը:

- Միանշանակ ոչ: Նախ` հարցը պետք է դիտարկել կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում, որի հիմնական նպատակը քաղաքացիների համար արժանապատիվ ծերություն ապահովելն է և սոցիալական բարեկեցությանը նպաստելը: Երկրորդ` միասնական եկամտային հարկի ներդրումն իրականացվում է երեք սկզբունքների հիման վրա` ա) քաղաքացու եկամուտները չպետք է նվազեն, բ) պետական բյուջեի եկամուտները չպետք է նվազեն, գ) գործատուների համար լրացուցիչ բեռ չպետք է առաջանա:
Այսպիսով, քաղաքացու ստացած և փաստացի տնօրինվող եկամուտը չի պակասում: Այն գործատուները, որոնք, օգտվելով առիթից, կփորձեն նվազեցնել աշխատող քաղաքացիների փաստացի տնօրինվող եկամուտը, կվճարեն լրացուցիչ հարկ (եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն): Չեմ կարծում, թե նման դեպքեր կլինեն, քանի որ գործատուն նվազեցվող գումարը վճարելու է որպես հարկ: Մյուս կողմից, գործատուն այսօր կատարում է այդ ծախսը` որպես պարտադիր սոցիալական ապահովության վճար և ընդամենը խոսք է գնում այդ պարտադիր սոցիալական ապահովության վճարը աշխատավարձին միացնելու մասին, և եկամտային հարկը հաշվարկվելու է այդ ընդհանուր գումարից:

- Բազմիցս խոսվել է այն մասին, որ անհրաժեշտ է եկամուտների աճին զուգահեռ կիրառել ավելի բարձր հարկման դրույքաչափեր, մինչդեռ, նոր ընդունված կարգի համաձայն, սահմանվում է միևնույն դրույքաչափը, ասենք` 150 հազար և 1,5 միլիոն եկամուտների համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

- Ոչ միայն խոսվել է: Ավելին, Կառավարությունը որդեգրել է հստակ քաղաքականություն Ինչպես տեղյակ եք, 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվեցին թե եկամտահարկի, թե վարձու աշխատողի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարների դրույքաչափերը:
Մասնավորապես, եկամտահարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով. ամսական մինչև 80000 դրամ հարկվող եկամտի 10 %-ը և 80000 դրամը գերազանցող հարկվող եկամտի` 20 %-ը:
Վարձու աշխատողի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարի դրույքաչափը սահմանված է 3 տոկոս` անկախ եկամտի չափից:
2012 թվականի հունվարի 1-ից` ամսական 2,000,000 դրամը գերազանցող եկամտի դեպքում արդեն եկամտահարկը հաշվարկվում է 25 %, իսկ Վարձու աշխատողի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը` 8 տոկոս:
Ավելին, ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել համապատասխան օրենքի նախագիծ, որի համաձայն նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը, ամսական 2,000,000 դրամը գերազանցող եկամտի դեպքում, սահմանել 36 %:
Կարծում եմ, տարբերություններն ակնհայտ են:
Իսկ ինչ վերաբերում է 2013թ.-ից ուժի մեջ մտնող եկամտային հարկին, ապա, դա աշխատող քաղաքացիների փաստացի տնօրինվող եկամուտների վրա որևէ ազդեցություն չեն ունենալու:

-Նկարագրված դրույքաչափերի համեմատությունը վկայում է, որ հարկային բեռն առավելապես ծանրանում է մինչև 120 հազար դրամ, քան դրանից բարձր աշխատավարձ ստացողների համար ճի՞շտ է արդյոք այս դիտարկումը:

-Իհարկե ոչ: Աշխատավարձ ստացողները, ինչքան էլ ստանալու լինեն, որևէ մտածելու բան չունեն, քանի որ, կրկնվեմ, փաստացի տնօրինվող եկամտի կորուստ չի լինեու: Իսկ հարկային բեռի ավելացման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այս փոփոխությունը հարկի հավաքագրման կարգի փոփոխություն է, որն անհրաժեշտ է 2014թ. նոր կենսաթոշակային համակարգի ներդրման համար: Իսկ Կենսաթոշակային նոր համակարգի առավելությունները բազմաթիվ են լինելու թե վարձու աշխատողների, թե գործատուների համար:

- Կխնդրեի կոնկրետ օրինակներով ներկայացնել , թե, ենթադրենք, 80 հազար կամ 200 հազար դրամ աշխատավարձ ստացողը հարկերի պահումից հետո որքան մաքուր աշխատավարձ է ստանում այսօր և որքան կստանա նոր կարգի կիրառման դեպքում:

- Վարձու աշխատողին այս փոփոխությունը չպետք է առնչվի, նա պետք է եկամտային միասնական հարկի կիրառումից հետո ստանա ճիշտ նույնքան աշխատավարձ, որքան ստացել է մինչ այդ օրենքի կիրառումը; Այսինքն` եթե նա ստանում է 80 հազար դրամ մաքուր աշխատավարձ, ուրեմն կստանա 80 հազար մաքուր աշխատավարձ, նույնը` 200 հազար դրամի և ցանկացած այլ աշխատավարձի դեպքում: Սակայն այդ գումարը անփոփոխ ապահովելու համար աշխատողի` հարկերը ներառող աշխատավարձի չափը կաճի` այն սոցիալական ապահովության վճարի հաշվին, որը նախկինում գործատուն փոխանցում էր պետական բյուջե: Այլ կերպ ասած` սոցիալական ապահովության վճարը միացվելու է աշխատողների աշխատավարձին:

- Նոր կարգի համաձայն` եկամտային հարկից բացի, քաղաքացին վճարելու է նաև 5 տոկոս` որպես հատկացում կենսաթոշակային ֆոնդին: Առայժմ հասկանալի չէ` ինչպե՞ս է հաշվարկվելու այդ 5 տոկոսը` եկամտային հարկի վճարումից առա՞ջ թե՞ հետո: Խնդրեմ մանրամասնե՛ք:

- Նախ եկեք հստակեցնենք երկու հարց: Առաջին, կենսաթոշակային կուտակային վճարը ուժի մեջ է մտնում 2014թ.-ից, այլ ոչ թե 2013: Երկրորդ, կուտակային վճարը կազմելու է 10%, որի կեսը, բայց ոչ ավել, քան 25.000 դրամ, վճարելու է պետությունը: Կուտակային վճարը ամբողջությամբ կուտակվելու է քաղաքացու անհատական հաշվին և հանդիսանալու է նրա սեփականությունը, այլ ոչ թե վճարվելու պետական բյուջե: Իսկ ինչ վերաբերում է հաշվարկին, ապա այն հաշվարկվելու է համախառն եկամտից, այսինքն` անվանական աշխատավարձի չափից` մինչև եկամտային հարկի վճարումը: Այդ գումարը, կրկնվեմ, կուտակվելու է աշխատողի անհատական հաշվում, որին յուրաքանչյուր ամիս պետական բյուջեից ավելանալու է նույնքան գումար: Օրինակ` 200 հազար դրամ աշխատավարձի դեպքում կուտակային վճարի չափը կազմում է 20.000 դրամ, որից 10.000 դրամը վճարում է վարձու աշխատողը, իսկ 10.000 դրամը` պետությունը:
600 հազար դրամ աշխատավարձի դեպքում կուտակային վճարի չափը կազմում է 60.000 դրամ, որից 35.000 դրամը վճարում է վարձու աշխատողը, իսկ 25.000 դրամը` պետությունը:

Այստեղ ևս արտահայտվում է պետության քաղաքականությունը` աջակցելու հատկապես ցածր և միջին վարձատրություն ունեցող քաղաքացիներին, քանի որ ամսական 500.000 դրամը գերազանցող եկամտի դեպքում պետության կողմից վճարվող կուտակային վճարի հարաբերական չափը նվազում է (օրինակ` 1 մլն դրամ աշխատավարձի դեպքում` վարձու աշխատողը վճարում է 75.000 դրամ կամ 7.5 %, իսկ պետությունը` 25.000 դրամ կամ 2.5 %):

Ինչ վերաբերում է գործատուի ծախսերի մեծացմանը, քննենք օրինակով. Աշխատանքային պայմանագրով 100 հազար դրամ աշխատվարձի դեպքում գործատուն պետք է վարձու աշխատողի համար որպես պարտադիր սոցապահովության վճար պետական բյուջե փոխանցվող 19 հազար դրամը ավելացնի աշխատավարձին` այն դարձնելով 119 հազար դրամ` հարկերը ներառյալ, և որպեսզի աշխատողը կարողանա հարկերը վճարելուց հետո տնօրինել իր 91 հազար դրամ մաքուր աշխատավարձը` ինչպես նախկինում, գործատուն պետք է աշխատավարձին ավելացնի ևս մոտ 750 դրամ: Ըստ էության` գործատուի ծախսը տվյալ դեպքում հենց այդ 750 դրամն է: Սակայն, եթե հաշվի ենք առնում հարկի հաշվարկման և հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացման արդյունքում գործատուի ժամանակի և այլ հոդվածներով ծախսերի խնայումը, ինչպես նաև այն բազմաթիվ առավելությունները, որոնք կենսաթոշակային բարեփոխումները կբերեն գործատուների և հատկապես մասնավոր ընկերությունների համար, ապա այդ տարբերությունը գործատուների համար ոչ թե բեռի ավելացում է, այլ,իրականում, թեթևացում: Բնականաբար, այս գումարը աշխատավարձի տարբեր չափերի դեպքում տարբեր է` առավելագույնը կազմելով մոտ 2700 դրամ:

- Ըստ Ձեզ` ինչպիսի՞ ազդեցություն կգործի նոր կարգը բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից:

-Միասնական եկամտային հարկի կիրառումը կենսաթոշակային բարեփոխումների շղթայի մի օղակն է, սակայն շատ կարևոր: Նոր կենսաթոշակային համակարգը, որը կսկսի գործել 2014թ.-ից, ուղղակիորեն ազդելու է մեր երկրի ներդրումային միջավայրի, ֆինանսական շուկաների վրա` հանգեցնելով նաև աշխատատեղերի ավելացման և քաղաքացիների բարեկեցության բարձրացման: Նոր կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջացող առավելությունները, կարծում եմ, խիստ գրավիչ կլինեն գործատուների, հատկապես մասնավոր հատվածի համար: Իսկ ինչ վերաբերում է նոր կենսաթոշակային համակարգի ներդրման համար անհրաժեշտ միասնական եկամտային հարկի կիրառմանը 2013թ.-ից, ապա ակնհայտ է, որ, նախ` երկու գործողության փոխարեն գործատուն կատարում է մեկ գործողություն, ինչը տեխնիկապես ավելի դյուրին է: Երկրորդ` Էլեկտրոնային տարբերակով հաշվետվությունների ներկայացումը հարկատուներին ազատում է ավելորդ թղթաբանությունից, փաստաթղթաշրջանառության համար պահանջվող ժամանակի վատնումից, ամեն ինչ կատարվում է էլեկտրոնային եղանակով` ցանկացած պահի, ցանկացած վայրից: Եվ, վերջապես, մի կարևոր հանգամանք, որը բիզնես միջավայրի առողջացման տեսանկյունից խիստ արդյունավետ է, հարկային մարմնի հետ շփումները նվազագույնի հասցնելու հնարավորությունն է, ապահովելով համակարգի թափանցիկությունն ու արդյունավետությունը:

- Կա՞ն արդյոք մոտավոր հաշվարկներ, թե նոր կարգի արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ինչ փոփոխություն կկրի:

- Իմ կարծիքով փոփոխություններ կլինեն, սակայն ոչ այդքան մեծ: Սոցվճարը ներկայիս պետական բյուջեում հարկային եկամուտներից առանձնացված հոդված է: Բայց որպեսզի 2013 թվականի եւ այսօրվա ցուցանիշները համեմատության համար համադրելի դարձնենք, պետք է դիտարկել այսօրվա «հարկեր, տուրքեր սոցվճարներ» ցուցանիշը 2013 թվականի «հարկեր, տուքեր» ցուցանիշի հետ: Եվ այս համեմատության մեջ չեմ կարծում, թե մեծ փոփոխություններ կարձանագրվեն:

- Կա՞ն արդյոք հաշվարկներ, թե ինչպիսի սոցիալական ազդեցություն կունենա նոր կարգի ներդրումը: Ո՞ր խնդիրներն առավել կսրվեն, և որո՞նք կմեղմանան:

- 2014 թվականից կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները` 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները, իրենց աշխատավարձի 5%-ը, որը կրկնապատկվելու է պետության կողմից, պետք է խնայեն ապագա կենսաթոշակի համար: Այսինքն` նրանք կարող են սպառել իրենց փաստացի տնօրինվող աշխատավարձի 95 տոկոսը. դա նշանակում է, որ սպառումը այս փուլում փոքր-ինչ նվազում է: Սա, թերևս, բարեփոխման ընդդիմախոսների հիմնական քննադատությունն է, որպես սոցիալական տեսակետից ոչ դրական ազդեցություն: Սակայն, եթե քաղաքացին իր ամենամսյա սպառումը կրճատում է 5 % -ով, ասել է թե` խնայում է այդ գումարը, որին ավելացվում է նույնքան գումար պետական բյուջեից, տարիների ընթացքում գումարը մեծանում է ներդրումային մեխանիզմների շնորհիվ և ապա այսօրվա թվացյալ ոչ դրական ազդեցությունը իրականում կրկնապատիկ և նույնիսկ եռապատիկ դրական արդյունքներ է տալիս կենսաթոշակային տարիքում, երբ մարդը, ավարտելով աշխատանքային գործունեությունը, չի հայտնվում աղքատության սահմանագծին, այլ ճիշտ հակառակը` վայելում է տարիների ընթացքում իր կուտակած և դրան գումարված պետական բազային կենսաթոշակները: Այնպես որ, սոցիալական ազդեցության տեսանկյունից կարելի է և ճիշտ է խոսել երկարաժամկետ կտրվածքով, ըստ որում` միայն դրական ազդեցության մասին: Բացի այդ, խնայողություններն իրենց հետ անպայմանորեն բերելու են հավելյալ արժեքի ստեղծում և երկարաժամկետ ներդրումներ, հետևապես` զարգացում և նոր աշխատատեղեր:

- Բացի վերը նշվածից` բարեփոխումներ են նախատեսված նաև սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում: Խոսվում է սոցիալական ծառայությունների ինտեգրման կամ կոմբինացման մասին: Կխնդրեի մանրամասնել` ինչի մասին է խոսքը:

- Ժամանակակից աշխարհում միտում կա շարունակաբար բարձրացնել սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը` այն նպատակաուղղելով նաև տնտեսական զարգացմանը:
Խնդիրն արդիական է նաև Հայաստանում: Մեզ մոտ դեռևս ձևավորման փուլում է գտնվում սոցիալական աշխատողի ինստիտուտը, իսկ հասարակության գերակշիռ մասը սոցիալական աշխատանքն ընկալում է որպես դրամական վճարների կամ թոշակներ ու նպաստների նշանակում և վճարում: Սակայն դա այդպես չպետք է լինի: Իսկապես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ սոցիալական ծառայություն տրամադրող պետական պաշտոնյայի գործունեությունը միտված է ոչ թե սոցիալական ծառայություն ստացողի կարիքների համապարփակ գնահատմանը և բավարարմանը, այլ զուտ վարչարարություն իրականացնելուն: Ընդ որում, մարդու հանդեպ պատասխանատվությունը դադարում է համապատասխան վարչական ակտ ընդունելուց հետո:

Իսկ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը արմատապես փոխելու է սոցիալական ծառայությունների մատուցման ողջ գաղափարախոսությունը և պրակտիկան: Այդ համակարգի ներդրումը նշանակում է նոր որակի ծառայությունների տրամադրում, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառում:

Մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել դեպի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության իրականացում, որի շրջանակներում հետևանքները վերացնելուն միտված պասիվ ծրագրերի (դրամական վճարներ, արտոնություններ) հաշվին ընդլայնվելու են սոցիալական անբավարարվածություն ծնող պատճառները վերացնելուն և կանխարգելելուն միտված ծրագրերը, իսկ կանխարգելումը միշտ ավելի արդյունավետ է և նվազ ծախսատար: Արդյունքում` սոցիալական պաշտպանության ոլորտը, զուտ վերաբաշխման գործառույթ կատարելու փոխարեն նպաստելու է մարդկային կապիտալի զարգացման միջոցով տնտեսական աճի ապահովմանը:

Սա բավական արմատական բարեփոխում է լինելու և մեկ հարցազրույցի ընթացքում, հնարավոր չէ անդրադառնալ դրա բոլոր բաղադրիչներին և մանրամասներին: Կարող եմ նշել մի քանի սկզբունքային հարցեր:

Նախ` ձևավորվելու են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Դրանք հնարավորություն կտան հաճախորդներին տրամադրվող ծառայությունների գործընթացը կազմակերպել մեկ վայրում: Կենտրոնը կունենա միասնական ընդունարան, որտեղ կներկայացվեն բոլոր սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ դիմումները: Միասնական ընդունարաններում կներդրվի դիմումների հաշվառման և հաճախորդների սպասարկման էլեկտրոնային համակարգ: Այստեղ կպահպանվեն դիմումին կից ներկայացված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Միասնական ընդունարանների և դիմումների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումը, հարմարավետություն ապահովելուց բացի, ունի նաև հակակոռուպցիոն ուղղվածություն, քանի որ նվազագույնի է հասցվելու պետական պաշտոնյայի և հաճախորդի միջև կենդանի շփումը, բացառելու է ներկայացված փաստաթղթերի պատահական կամ միտումնավոր կորստյան ռիսկը և իրական հնարավորություն է ընձեռնելու վերահսկողություն իրականացնել ընդունված որոշումների իրավաչափության, ինչպես նաև դիմումներին պատասխանելու` օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ:

Երկրորդ, բոլոր սոցիալական ծառայությունների կենտրոնները (սոցիալական ապահովության պետական ծառայության, զբաղվածության, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները) տեղակայվելու են մեկ շենքում ըստ տարածքների և մեկ ենթակառուցվածքում ինտեգրվելու են բոլոր տեղեկատվական շտեմարանները: Իսկ բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տարածքային մարմինների` այդ կենտրոններում տեղակայվելու խնդիրը կքննարկվի յուրաքանչյուր կենտրոնի համար առանձին` հաշվի առնելով շենքային պայմանները և հանձնաժողովի սպասարկման տարածքը:

Երրորդ, նախատեսվում է լիարժեք ներդնել սոցիալական աշխատողի և սոցիալական դեպքի կամ գործի ինստիտուտները:
Նշված, նաև` չնշված բոլոր խնդիրներն այսօր փորձարկման փուլում են, որի նպատակով որոշվել է փորձնական չորս ծրագիր իրականացնել Արարատի մարզում, որից հետո կսկսվի ողջ հանրապետությունում դրա իրականացման ծրագիրը: Վստահ եմ` այն հաջողություն կունենա և կնպաստի ոչ միայն մեր քաղաքացիների սոցիալական կարիքների բավարարմանը, այլ նաև մեր երկրի տնտեսական զարգացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}