Ֆրանսիայում ցեղասպանության թեման ներառվել է պատմության և աշխարհագրություն դասագրքերում
Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության թեման ներառվել է միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրություն դասագրքերում:
Աղբյուրի համաձայն`Ֆրանսիայի Կրթության նախարարության կողմից կատարված փոփոխությունների շնորհիվ, նոր ուսումնական տարում աշակերտները հնարավորություն կունենան ուսումնասիրել նաև Հայոց ցեղասպանության թեման:
Դասագրքերում տեղ գտած «Հայոց ցեղասպանություն» վերնագրով բաժնում տեղեկություններ են տրվում Ցեղասպանության, Օսմանյան կայսրության էթնիկ կառուցվածքի, Թալեաթ փաշայի և այդ ժամանակվա ազգայնամոլ թուրքերի քաղաքականության, կանխամտածված աքսորի, աքսորի ընթացքում մարդկանց կրած զրկանքների և 1915թ.-ից առաջ ու հետո սպանված հայերի մասին:
Որոշ դասագրքերում կան նաև Օսմանյան կայսրության քարտեզներ, որոնց վրա սլաքներով ցույց է տրվում, թե հայերը որ շրջաններից դեպի ուր են աքսորվել և թե որտեղ են զանգվածաբար կոտորվել: