Բրիտանացի զինվորականները մերկացել են հանուն արքայազն Հարրիի

15:02 28/08/2012 » Հասարակություն

Բրիտանացի զինվորականները մերկացել են հանուն արքայազն Հարրիի

Համացանցում ստեղծվել է շարժում` ի պաշտպանություն բրիտանական արքայայզն Հարրիի, ում մերկ մարմնի` օգոստոսի 21-ին հրապարակած նկարները ցնցել են ողջ բրիտանական հասարակությանը և մեծ սկանդալ առաջացրել: Ինչպես տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն,  զինվորականները ֆլեշ-մոբի միջոցով են արտահայտել  իրենց զորակցությունն արքայազնին:

Ըստ նախաձեռնության` յուրաքանչյուր ոք կարող է մերկ մարմնի լուսանկարներ տեղադրել  ֆեյսբուկյան «Support Prince Harry with a naked salute!» («Սատարի արքայազն Հարրիին մերկ նկարով») խմբում:

Սկզբում ֆլեշ – մոբին մասնակցում էին միան բրիտանական զինվորականները, բայց հետագայում նրանց միացել են նաև այլ երկրների ներկայացուցիչները:

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և անձամբ արքայազն Հարրին նախաձեռնության վերաբերյալ չի արձանագրել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին արքայազն Հարրի նկարները տեղադրվել էին ТMZ.com կայքում և շրջանցելով թագավորական ընտանիքի սպառնալիքները և բողոքները` տարածվել ամբողջ համացանցում: Համացանցում հայտնվել են նաև լուսանկարներ, որտեղ արքայազն Հարրին զվարճանում է Լաս Վեգասի հյուրանոցներից մեկի ջրավազանում: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց