Կրկեսի հին շենքը նորից պայթեցնելու են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` սեպտեմբերի 8-ին, ժամը 15.30-16.30-ի սահմաններում Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, պայթեցման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցներ։
Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15.30-16.30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։
Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն պայթեցման աշխատանքներ իրականցվել են` այս տարվա հուլիսի 21-ին: Այդ ժամանակ ԱԻՆ-ից հայտնել էին, որ շենքի գմբեթը գտնվում է վթարային վիճակում, և մասնակի ապամոնտաժումը վտանգավոր է աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։
Նախատեսվում է, որ հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի, և 2013-ի հոկտեմբերին կունենանք վերակառուցված կրկես:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է