Մտավորականները կոչ են անում հայ մարդուն. Չքնե՛ք
Ադրբեջանահունգարական գործարքը, որի հետևանքով, քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Բաքվում հայտնվեց ազատության մեջ, շարունակում է քննարկվել միջազգային հանրության կողմից ու` տարաբնույթ մեկնաբանություներով: Իսկ հայ հասարակությունը բավարարված չէ փաստին հետևող միջազգային արձագանքից:
Հայ մտավորականների կոչն ուղղված է առավելապես Հայաստանի ներսում ու երկրի սահմաններից դուրս ապրող հայությանը, ովքեր չպիտի լռեն, չպիտի հոգնեն այս մասին խոսելուց, պատմելուց և իրազեկելուց:
«Ո՞վ չի հասկանում, որ ռամիլ սաֆարովը 8 տարի առաջ գնացել էր խոպան՝գործի, հանձնարարությունը կատարելուց հետո վերադարձավ ու դրա համար վարձատրվեց»,- կարծիքը հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանինն է:
Նրա խոսքով, սաֆարովին էտալոն դարձնելուց հետո կգտնվեն շատ կարճամիտ ադրբեջանցիներ, որոնք մի հայի գլուխ ուտելու ճանապարհով կձգտեն հաճոյանալ իրենց մարդակեր նախագահին: Ոստի արվեստագետի կոչը հատկապես դրսի հայերին մեկն է՝ լինել զգոն, քանի որ միջավայրում կարող են ադրբեջանցիներ հայտնվել «իսկ դրանք աննորմալ են, ցանկացած պահին անսպասելի քայլեր կարող են անել»:
Երաժիշտ Արա Գևորգյանի խորհուրդը հային՝ ավելի խիստ է. «Չքնե՛ք հանկարծ, եթե ըտեղ ադրբեջանցի կա, վտանգավոր է»: Արա Գևորգյանը հիշեցնում է, որ դեռ դարեր առաջ երբ տղամարդիկ խնդիր ունեին միմյանց հետ, առճակատման էին միմյանց հրավիրում, իսկ քնած մարդուն սպանելն ուղղակի անմարդկային ու տղամարդուն ոչ վայել արարք է համարում:
«Հովանավորները, նրան խրախուսողները նույն մարդասպաներն են: Լավ, մարդ են սպանել, այն էլ քնած, բա ամոթ չի՞, բա չե՞ք ամաչում: Դուք ինչպե՞ս պիտի հպարտանք ձեր հերոսով»,-վրդովվում է Ա. Գևորգյանը:
Արվեստագետների կարծիքներին, մեկնաբանություններին ամբողջությամբ ծանոթացեք տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները