Ադրբեջանում Ալիևի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երկրի հուսիսարևմտյան շրջանի Շաքի քաղաք կատարած այցը բնակչության շրջանում լուրջ բողոքի պատճառ է դարձել: «Ազադլիգ» թերթի տեղեկություններով` դրա պատճառը շրջանում բետոնի գործարանի քանդումն ու նրա տեղում Հեյդար Ալիևի թանգարան կառուցելն է:
Ալիևը մեկնել էր Շաքի` իր հանգուցյալ հոր թանգարանը բացելու համար: Շաքիի բնակչությունը զայրացած է դիմավորել նրան` հարյուրավոր աշխատատեղեր ապահովող գործարանը քանդելու և տեղում հոր թանգարանը կառուցելու համար: Ալիևը ժամանակին ոչ մի կերպ չի արձագանքել գործարանի տեղում թանգարան կառուցելու դեմ բնակչության բողոքներին: Զայրացած շաքեցիները թանգարանի բացման արարողության ժամանակ Ալիևի դեմ բողոք-բացականչություններ են հնչեցրել:
Շաքիի բետոնի գործարանը շրջանում աշխատող մի քանի ձեռնարկություններից մեկն էր: Նշվում է, որ գործարանը պետք է կառուցվի մի այլ վայրում, սակայն գործարանի աշխատակիցները չեն հավատում նրա վերականգնմանը:
Ադրբեջանում 30-ից ավելի Հեյդար Ալիևի թանգարաններ են գործում: Այդ թանգարանները սկսել են կառուցվել Իլհամ Ալիևի` 2003 թ-ին իշխանությունը հորից ժառանգելուց հետո: Արևմտյան մամուլը հեգնանքով գրել է, որ թանգարաններում ցուցադրվում են Հեյդար Ալիևի կողմից կտրված ժապավանների կտորները, սկուտեղներն ու մկրատները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում