«Համազգային» թատրոնի շենքի նախագծի մրցույթ է հայտարարված
«Համազգային» պետական թատրոնն արդեն 20 տարի է գործունեություն է ծավալում, սակայն սեփական շենք չունի, գործում ու բեմադրություններ են անում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում: Հուլիսի 27-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` թատրոնին տարածք հատկացնել Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում գտնվող այգու վերջնամասում, սակայն ոչ բոլոր ճարտարապետներն են համակարծիք: Նրանց հակափաստարկն այն է, որ Երևանի գլխավոր հատակագծով այդ մասում որևէ կառույց նախատեսված չէ: «Բավական շահագրգիռ ենք Երևանում մշակութային օբյեկտների կառուցմամբ: Նման հայտերը խրախուսում ենք»,- ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է «Համազգային» թատրոնին Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում գտնվող այգու վերջնամասում տարածք հատկացնելուն, նա տեղեկացրեց, որ հայտարարվել է մրցույթ և մինչև հոկտեմբերի 1-ը ներկայացված նախագծերը կքննարկեն, ու եթե տեսնեն, որ այդ նախագծերը խանգարում են թունելներին, հանրային շատ տարածք է անհրաժեշտ կամ այլ խնդիրներ են առաջ գալիս, այլ տարբերակ առաջ կքաշեն:
«Վերջնական որոշում չկա, մենք ուղղակի քննարկում էինք նախաձեռնել: Ճիշտ է, ճարտարապետների մի մասը բացառում են այդտեղ թատրոն կառուցել, բայց շատ լուրջ ճարտարապետներ էլ գտնում են, որ կարելի է հետաքրքիր լուծում գտնել»,- ասաց նա: Միաժամանակ Նարեկ Սարգսյանը նշեց, որ թատրոնին տարածք հատկացնելու հետ կապված այլ տարբերակներն էլ:
Նախորդող նորություն`
«Համազգային» թատրոնն այլևս չի ուզում «թափառել». «Վաստակել ենք սեփական շենք ունենալու իրավունքը» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա