«Զվարթնոց»-ը վերականգնում է «Արմավիայի» չվերթերի սպասարկումը
«Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում և չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղևորների շահից ելնելով, ինչպես նաև, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը:
Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ»,-քիչ առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ պարտքերի պատճառով այսօր առավոտից օդանավակայանըչէր սպասարակում ավիաընկերության չվերթները: