«Համազգային» թատրոնի շենքի էսքիզային նախագծի մրցույթն ավարտվել է. հաղթած երեք նախագծերից դեռ պետք է ընտրեն
Ավարտվել է Երևանի գլխավոր ճարատարապետ Նարեկ Սարգսյանի կողմից գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում «Համազգային» թատրոնի շենքի ճարտարապետական էսքիզային նախագծի մրցույթը: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 7 նախագիծ, հաղթող են ճանաչվել երեքը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանը:
Երեկ մրցութային հանձնաժողովը, որը ձևավորվել էր Երևանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության և գեղարվեստի հանձնաժողովների՝ մրցույթին չմասնակցող անդամներից, ամփոփել է մրցույթի արդյունքները. հաղթած նախագծերն են` վասակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի, հեղինակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցի, երիտասարդ ճարտարապետներ Հայկ Մկրտչյանի և Տիգրան Մարգարյանի ներկայացրած նախագծերը: Ա. Եսայանն ասաց, որ առաջիկայում այդ նախագծերը քննարկման կդրվեն քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստում: Ընտրված լավագույն երեք աշխատանքները պարգևատրվում են նաև խրախուսական մրցանակներով՝ յուրաքանչյուրը 400 հազարական դրամ։
Նշենք, որ բաց մրցույթը հայտարարել էր սեպտեմբերի 13-ից: Հայտերն ընդունվել են մինչև հոկտեմբերի 1-ը: Այժմ բոլոր յոթ նախագծերը ցուցադրվում են Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Նախորդող նորություններ` «Համազգային» թատրոնի շենքի նախագծի մրցույթ է հայտարարված
«Համազգային» թատրոնն այլևս չի ուզում «թափառել». «Վաստակել ենք սեփական շենք ունենալու իրավունքը» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան