«Զվարթնոց»-ը կրկին չի սպասարկում «Արմավիա»-ին. Պարտքը 3 մլն 360 հազար դոլարի է հասել
Այսօր առավոտվանից «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել է սպասարկել ազգային փոխադրող համարվող «Արմավիա ավիաընկերության թռիչքները: Պատճառը ընկերության պարտքն է:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահին ընկերությունը օդանավակայանին պարտք է 3 մլն 360 հազար դոլար: Մինչդեռ այս տարվա մարտին ստորագրած գրաֆիկով նախատեսվում էր պարտքը հասցնել 2 մլն 360 հազարի:
«Իրենք խախտում ենք իրենց իսկ կողմից ստորագրված գրաֆիկի պայմանները: Վճարումները կամ թերի են լինում, կամ չեն լինում, ինչի հետևանքով ընկերության պարտքը ավելանում է»,-ասաց Գ. Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ «Զվարթնոց»-ը նման քայլի էր դիմել մոտ մեկ ամիս առաջ` նույն պատճառով: Այս տարվա ընթացքում ևս մեկ դեպք գրանցվել էր մարտին:
Ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Panorama.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «Արմավիան» վաճառելու բանակցություններ են ընթանում: Գնորդները Ավստրալիայից են Իտալիայից, Ռուսաստանից:
Բաղդասարովը խոստովանել էր, որ ինքն անձամբ ընկերությունը չի կարող ոտքի կանգնեցել. «Ես չեմ կարող «ոտքի կանգնեցնել» այն, քանի որ խոսքը շատ մեծ գումարների մասին է: Ճգնաժամ էր, և մենք ստիպված եղանք հանձնել բոլոր ինքնաթիռներն ու նորերը գնել: Ամեն ինչ այնքան հեշտ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են