«Զվարնթոց»-ը «Արմավիա»-ի չվերթները կսպասարկի մինչև վաղը առավոտ
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ին հայտնեց, որ «Արմավիան» 90 մլն դրամ է ( մոտ 225 հազար դոլար) փոխանցել: Հիշեցնենք, որ այսօր առավոտյա դրությամբ Արմավիայի պարտքը կազմում էր 3 մլն 360 հազար դոլար:
Գ. Աբրահամյանն ասաց, որ չվերթների սպասարկումը կիրականացվի մինչև վաղը առավոտյան` մինչև 502 չվերթի իրականացումը:
«Առավոտյան ավելի հստակ տեղեկություններ կարող ենք տրամադրել: Այս պահին էլ բանակցությունները շարունակվում են»,-ասաց մամուլի քարտուղարը:
Նախարոդող հրապարակում`
«Զվարթնոց»-ը կրկին չի սպասարկում «Արմավիա»-ին. Պարտքը 3 մլն 360 հազար դոլարի է հասել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները