Ազգային Ժողովը հասանելի կդառնա հաշմանդամներին
Ազգային Ժողովում առաջիկայում կտեղադրվեն թեքահարթակներ, որոնք խորհրդարանի շենքը հասանելի կդարձնեն սահմանափակ կարողություններով անձանց տեղաշարժի համար. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համապատասխան հանձնարարական արդեն տվել է աշխատակազմին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը:
Մեզ հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ ժամկետների մասին է խոսքը, քանի որ այս պահի դրությամբ խորհրդարանի համապատասխան ստորաբաժանումները աշխատում են նախագծի վրա. «Հարցը դեռ նախագծային աշխատանքների փուլում է, սակայն վստահեցնում եմ, որ գործընթացն իրեն սպասեցնել չի տա»,- նշեց Գ.Դումանյանը:
Հիշեցնենք, ուղիղ երկու տարի առաջ` 2010թ-ի հոկտեմբերի 22-ին Հայաստանում ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Կոնվենցիան, որի հիմնական սկզբունքներից է հաշմանդամների հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցության և ներգրավվածության ապահովումը, հնարավորությունների հավասարությունը և որ ամեկարաևորն է մատչելիությունը: