Հայ-ճապոնական հարաբերությունների 20-ամյակն է
Հայ-ճապոնական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում է գտնվում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը Մոսկվա): Այս, ինչպես նաև Ճապոնիայի կայսեր ծննդյան կապակցությամբ այս պահին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում պաշտոնական ընդունելություն, որին ամսնակցում են նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ-ը փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մի շարք խորհրդարանականներ` Սամվել Ֆարմանյանը, ով նաև հայ-ճապոնական բարեկամության խմբի ղեկավարն է, ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքագետներ, դիվանագետներ և այլք:
Իր խոսքում Ճապոնիայի դեսպանը կարևորեց նման հանդիպման անցկացումը, շեշտելով, որ հայ-ճապոնական բարեկամությունը բազում փորձություններ է անցել: Նրա գնահատմամբ շատ կառուցողական է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ճապոնիա և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդից անցած տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին ցուցաբերածա աջակցության և օգնության համար:
Ի դեպ, դեսպանը նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների պարգևատրեց հայ-ճապոնական բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:
Իր հերթին արտգործնախարար Նալբանդյանը, նկատելով, որ երկու երկրները ունեն գրեթե համանման բնակլիմայական պայմաններ ընդգծեց, որ անցած քսան տարիներիընթացքում երկու ժողովուրդները կարողացել են նաև շատ դինամիկ զարգացնել հարաբերությունները, որի վկայություն է դեսպանի այցը Հայաստան:
Նշենք նաև, որ քսանամյակի շրջանակում դեսպանատան անունից Երևանում և Գյումրիում կանցկացվեն ճապոնական կինոյի օրեր նոյեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում