Բնապահպան ակտիվիստները թույլ չեն տալիս լրագրողներին մտնել «Խոսրովի» արգելոց
Այս պահին Խոսրովի արգելոցի Խոսրով տեղամաս տանող հատվածում բնապահպան ակտիվիստները փակել են ճանապարհն ու թույլ չեն տալիս լրագրողներով լի ավտոբուսն առաջ շարժվի:
«Դուք իրավունք չունեք ներս գնալ»,-ասում են ակտիվիստներն ու թռնում ավտոբուսի դիմապակուն, լրագրողներին ծախված որակում:
«Գնում եք ուտուշ-խմուշի, ծախված լրագրողներ»,-նման մեղադրանքներ են նրանք հնչեցնում լրագրողների հասցեին:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում նախատեսված էր կազմակերպվել խորհրդակցություն` ոլորտին աջակցող միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ ոլորտային ինստիտուտների, բուհերի ներկայացուցիչների հետ:
Բնապահպանության նախարարության նախապես տարածած հաղորդագրության համաձայն, որպես նախաձեռնող կողմ բնապահպանության նախարարությունն առաջարկելու է խորհրդակցության օրակարգում ընդգրկել պահպանվող տարածքների մասին օրենսդրության բարելավման, արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և տեխնիկական վերազինման, ֆինանսական միջոցների համալրման և արդյունավետ օգտագործման, կադրային համալրման, համայնքային իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:
Օրակարգային են նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման, «Խոսրովի անտառ»-ի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման և էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման և այլ հարցեր:
Խորհրդակցությունը լուսաբանելու համար «Խոսրով» են մեկնել նաև Panorama.am-ի լրագրողն ու լուսանկարիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա